Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բյուրականում կանցկացվի աստղագիտական 3-րդ տարածաշրջանային աշխատաժողովը

Բյուրականում կանցկացվի աստղագիտական 3-րդ տարածաշրջանային աշխատաժողովը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 11-13-ին  կանցկացվի Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտական 3-րդ տարածաշրջանային աշխատաժողովը: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Բյուրականի աստղադիտարանից, տարածաշրջանային աշխատաժողովի նպատակն է գիտահետազոտական աշխատանքի, աստղագիտական կրթության ու հանրայնացման և աստղագիտական տուրիզմի ոլորտներում կատարել փորձի փոխանակում: Աշխատաժողովում ներգրավված են մասնակիցներ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնի անդամ-երկրներից՝ Վրաստանից, Տաջիկստանից, Ղազախստանից, Իրանից, Թուրքիայից, ինչպես նաև Ուկրաինայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից:

Աշխատաժողովի կազմակերպիչներն ու հովանավորներն են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ ԳԱԱ-ն, ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնը, ՄԱՄ Աստղագիտության զարգացման կենտրոնը, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայկական վիրտուալ աստղադիտարանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]