Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երկու մարդ Է փրկվել Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած ավիաաղետից

Երկու մարդ Է փրկվել Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած ավիաաղետից

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու մարդ փրկվել Է այն բանից հետո, երբ նրանց պատկանող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով ընկել Է Խաղաղ օվկիանոսըս: Զարմանալի փրկության մասին տեսանյութը նրանց ընկերը հրապարակել Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել Հյուսիսային Կալիֆոռնիայի ափի մոտ: Ինքնաթիռում գտնվում Էին օդաչուն՝ Դեւիդ Լեշը, եւ նրա ընկերուհին՝ Քայլան:

«Ես կարծում եմ, որ դա (ընկնելը) տեւել Է մեկ կամ երկու րոպեից ոչ ավելի: Հնարավոր Է՝ մինչեւ ջուրն ընկնելը ես հասցրեցի հասկանալ, որ ինչ-որ բան այն չԷ»,- լրագրողներին ասել Է Լեշը: Ինչպես ավելի ուշ պատմել Է Լեշը, ինքը եւ իր ընկերները պատրաստվում Էին թռչել Սան-Ֆրանցիսկոյի ծոցի վրայով, սակայն վերթիռի ժամանակ իր օդանավի շարժիչը խափանվել Է:

Հոլովակում, որը հրապարակել Է օդաչուի ընկերը, երեւում Է, թե ինչպես են Դեւիդը եւ Քայլան բարձրացել խորտակվող ինքնաթիռի թեւի վրա՝ սպասելով առափնյա պահպանության փրկարարներին, հաղորդել Է Life-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]