Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայում ձերբակալել են հյուրանոցի խոհարարին, որը դատաստան Էր պատրաստում հյուրերի նկատմամբ

Կալիֆոռնիայում ձերբակալել են հյուրանոցի խոհարարին, որը դատաստան Էր 
պատրաստում հյուրերի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Լոնգ Բիչ քաղաքի ոստիկանները ձերբակալել են Marriott հյուրանոցի խոհարարին, որը պլանավորել Էր զանգվածային դատաստան սարքել հյուրերի եւ կենվորների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Իրավապահների տվյալներով՝ կասկածյալը 37-ամյա Ռոդոլֆո Մոնտոյան Է, որի տանը մի ամբողջ զինանոց Է հայտնաբերվել՝ բաղկացած մի քանի ատրճանակներից, ռեւոլվերից, կոտորակի հրացանից, մեկ այլ հրացանից, եւ երկու AR-15 ինքնաձիգից, ինչպես նաեւ դրանց մեծ քանակությամբ փամփուշտներից եւ մեծ տարողության պահեստատուփերից:

Հայտնի Է, որ պատրաստվող հարձակման մասին տղամարդը պատմել Է իր գործընկերներից մեկին, որը տեղեկատվությունը հայտնել Է կառավարչին, իսկ նա, համապատասխանաբար, արդեն տեղեկացրել Է ոստիկանությանը: Նշվում Է, որ խոհարարի մոտ որոշ խնդիրներ են ծագել՝ կապված աշխատանքի տեղավորման հետ, եւ նա պատրաստվում Էր «վրեժ լուծել» գործատուից՝ զինված հարձակում կազմակերպելով անձնակազմի եւ կենվորների վրա, հաղորդել Է Life-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]