Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանները բացահայտել են Լերմոնտովո գյուղում կատարված դանակահարությունը

Ոստիկանները բացահայտել են Լերմոնտովո գյուղում կատարված դանակահարությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՉՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մաշտոցի բաժնում օգոստոսի 11-ին, ժամը 18.15-ին,  հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Նորքի 33-ամյա մի բնակիչ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տուժողը մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.30-ին, Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի Այգեգործական փողոցում անհայտ անձանց հետ վիճաբանելիս: 

Նախապատրաստված նյութերը տարածքային կարգով ուղարկվել են ոստիկանության Գուգարքի բաժին:
Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Երևանի, Բակունցի փողոցի 25-ամյա մի բնակիչ:
Օգոստոսի 19-ին, հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, կասկածվողը ներկայացել է բաժին և խոստովանել, որ Լերմոնտովո գյուղի Այգեգործական փողոցում տուժողի հետ ծագած վիճաբանության ժամանակ դանակով 2 անգամ հարվածել է նրա որովայնին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հացագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]