Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրանը ներկայացրել Է սեփական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը

Իրանը ներկայացրել Է սեփական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն օգոստոսի 22-ին ներկայացրել Է «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը, որն Իրանում ավելի զարգացած համակարգ Է համարվում, քան Ս-300-ը, համալիրն օգոստոսի 22-ին՝ Իրանի պաշտպանական արդյունաբերության օրը, պաշտոնապես ներկայացվել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի կողմից: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է այն հաղորդագրությունից, որը հրապարակված Է նրա պաշտոնական կայքում:

Համալիրն արդեն փորձարկումներ Է անցել 2017 թվականին: «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը մշակվել եւ լիովին նախագծվել Է Իրանում, իրանցի զինվորականները նշել են, որ համալիրը ներկայացնում Է Ս-300-ի համեմատությամբ ավելի զարգացած համակարգ, որը կարող Է մրցակցել ռուսական զենիթահրթիռային համալիրների հետ:

Զենիթահրթիռային համալիրն՝ ուղղաձիգ արձակման կայանքով, Իրանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով, հանդերձված Է «Սայադ-4» հրթիռներով եւ կարող Է խոցել զանազան օդային թիրախներ, այդ թվում՝ կործանիչներ եւ «անտեսանելի ինքնաթիռներ», անօդաչուներ, թեւավոր ու բալիստիկ հրթիռներ 27 կիլոմետր բարձրության եւ 200 կիլոմետր հեռավորության վրա: Ըստ որում համալիրը կարող Է թիրախները հայտնաբերել ավելի քան 300 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]