Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սոցիալական ապահովության ծառայությունը ձեռք է բերում նոր երթուղիչներ

Սոցիալական ապահովության ծառայությունը ձեռք է բերում նոր երթուղիչներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև փոխգործելիության հարթակին միանալու համար Սոցիալական ապահովության ծառայությունը ձեռք է բերում  նոր երթուղիչներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշում կայացվեց օգոստոսի 8-ի կառավարության նիստում։

Ըստ նախագծի՝ ՀՀ պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև փոխգործելիության հարթակին միանալու համար Սոցիալական ապահովության ծառայությանը անհրաժեշտ է նոր երթուղիչի ձեռքբերում, քանի որ առկա երթուղիչների (Firewall) վրա ազատ պորտերի բացակայության պատճառով անհնար է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև փոխգործելիության հարթակին միանալը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանից տվյալների ինքնաշխատ եղանակով տրամադրման ապահովումը։  «Բացի այդ, վերը նշված երթուղիչները հին են և աշխատում են խափանումներով։

Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժինների կապը, ինտերնետ հասանելիությունը և գլխավոր զինկոմիսարիատի հետ կապը ապահովվող երթուղիչը՝ 2005-2006 թվականների արտադրության սերվեր է (DELL PowerEdge SC430),որը միայն 2019 թվականի ընթացքում վերանորոգվել է 3 անգամ, իսկ Սոցիալական ապահովության ծառայության կենտրոնական ապարատի կապը կառավարական կորպորատիվ ցանցի հետ ապահովվող երթուղիչը հավաքվել է 2014 թվականին սովորական համակարգչի վրա, որը նույնպես աշխատում է խափանումներով:2019 թվականին միայն փոխարինվել է սնուցման բլոկը, կոշտ սկավառակը և 2 ցանցային քարտ։

Խնդիրներին լուծում տալու համար անհրաժեշտ է գնել նոր երթուղիչ մինիմում 12 Gigabit RJ45 պորտերով»,- նշված է նախագծում։

Որոշումը կբարելավվի պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանից տվյալների ինքնաշխատ եղանակով տրամադրման ապահովումը, ինչպես նաև կբարձրանա կենսաթոշակների ու նպաստների վճարումների անխափան իրականացման գործընթացը և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]