1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Samsung-ն օգոստոսի 23-ին կսկսի Galaxy Note 10 սմարթֆոնի վաճառքը 70 երկրում

Samsung-ն օգոստոսի 23-ին կսկսի Galaxy Note 10 սմարթֆոնի վաճառքը 70 երկրում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics ընկերությունն օգոստոսի 23-ին սկսում Է իր Galaxy Note 10 նոր առաջատար սմարթֆոնի վաճառքներն աշխարհի 70 երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է կորպորացիայի մամուլի ծառայությունը:

«Օգոստոսի 23-ից Galaxy Note 10-ը հասանելի կլինի Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում, ներառյալ Ռուսաստանը, ինչպես նաեւ Հարավարեւելյան Ասիայում: Սեպտեմբերին այդ ցուցակը կներառի մինչեւ 130 երկիր»,- ընդգծվում Է հայտարարության մեջ: Օգոստոսի 20-ին ընկերությունը տեղեկացրել Էր, որ ավելի քան 1 մլն հարավկորեացիներ Galaxy Note 10-ի նախնական պատվեր են ձեւակերպել: «Հարավային Կորեայում Galaxy Note 10-ի նախնական պատվերների թիվը գերազանցել Է 1 միլիոնը, իսկ դրանց ընդհանուր թվաքանակը հասել Է 1,3 միլիոնի, ինչն արդեն կրկնակի ավելի Է, քան նախորդ՝ Note 9 մոդելինը, որը թողարկվել Է 2018 թվականին»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

6,3 դյույմ Էկրանով Note 10-ի արժեքը Հարավային Կորեայում կազմում Է 1,2 մլն վոն (1025 դոլար), իսկ 6,8 դյույմ դիսփլեյով մոդելինը՝ 1,5 մլն վոն (1250 դոլար): Սա Samsung սմարթֆոնի երկրորդ մոդելն Է, որն ապահովում Է տվյալների արագ հաղորդման 5G նոր ստանդարտը: Երկրում դրանից օգտվում Է արդեն ավելի քան 2 մլն բաժանորդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]