Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գանձակ-Սարուխան ավտոճանապարհին հարակից տարածքում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Գանձակ-Սարուխան ավտոճանապարհին հարակից տարածքում այրվել է մոտ 30 հա 
խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն  օգոստոսի 21-ին, ժամը 16:25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ-Սարուխան միջհամայնքային ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ. կրակը մոտենում է չհնձած ցորենի արտերին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել՝ 18:21-ին:

Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]