1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բրիտանական հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ Է նկարահանում Վլադիմիր Պուտինի մասին

Բրիտանական հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ Է նկարահանում Վլադիմիր Պուտինի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի հեռուստատեսության Չորրորդ ալիքը (Channel 4) սկսում Է երեքսերիանոց վավերագրական ֆիլմի արտադրությունը՝ նվիրված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես հայտնել Է ալիքի կայքը, ֆիլմը, որի եթեր դուրս գալու ժամկետն առայժմ չեն հայտնում, կստանա «Պուտին. ռուս լրտեսի պատմությունը» անվանումը:

«Հասկանալու համար, թե այժմ ինչ Է տեղի ունենում աշխարհում, անհրաժեշտ Է հասկանալ Վլադիմիր Պուտինին: Մեր ֆիլմում մենք կփորձենք պարզել, թե ինչպես նախկին լրտեսը վերափոխեց քաղաքականությունը, եւ թե ինչպես դա ազդեց աշխարհի վրա»,- ասել Է ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ջեյմս Ռոգանը: Չորրորդ ալիքը խոստանում Է պատմել ինչպես Պուտինի երիտասարդության եւ ԽՍՀՄ-ի Պետանվտանգության կոմիտեում նրա աշխատելու շրջանի, այնպես Էլ այն 20 տարիների մասին, որոնք նա անցկացրել Է իշխանության ղեկին՝ որպես Ռուսաստանի վարչապետ եւ նախագահ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]