Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում տարածվում է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը

ՄԱԿ-ում տարածվում է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ:
 
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, զեկույցն իրենից ներկայացնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա ժողովրդավարական պետություն կառուցելու և տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացում ապահովելու նպատակով Արցախի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ:
 
Զեկույցում ներկայացված է տեղեկատվություն՝ կայուն զարգացման ոլորտներում կոնկրետ նպատակների իրականացման գործում արձանագրված առաջընթացի՝ ի հեճուկս Ադրբեջանի կողմից անվտանգային լուրջ մարտահրավերներին, ինչպես նաև Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական գոյության սպառնալիքներին:
 
Ազգային զեկույցը պատրաստվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և հաստատվել է Արցախի կայուն զարգացման ազգային խորհրդի կողմից:
 
Փաստաթղթի տեքստը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում և հասանելի է հետևյալ հղմամբ
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]