Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Զելենսկին մեկնաբանել Է G8 Ռուսաստանի վերադարձի հնարավորությունը

Զելենսկին մեկնաբանել Է G8 Ռուսաստանի վերադարձի հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքում մեկնաբանել Է G8 Ռուսաստանի վերադարձի հնարավորությունը՝ կարծիք հայտնելով, որ դա հնարավոր կլինի սոսկ Ղրիմը «վերադարձնելուց» եւ Դոնբասում հակամարտությունը դադարեցնելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զելենսկին հայտարարել Է, որ Մոսկվայի նման քայլերը, ինչպես նաեւ Ուկրաինայի քաղաքացիների ազատ արձակումը, որոնք գտնվում են Ռուսաստանի բանտերում եւ քննչական մեկուսարաններում, կդառնան «իսկական լուրջ ազդանշան աշխահին, որ Ռուսաստանը պատրաստ Է վերստին զբաղեցնելու իր տեղը բարձր դիվանագիտության օրակարգում»: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությանը՝ 2020 թվականին Ռուսաստանին հրավիրելու G7-ի՝ ԱՄՆ-ում կայանալիք գագաթանաժողովին:

Ինչպես սպասվում Է, Թրամփն այդ հարցը կարծարծի Բիարիցում G7-ի գագաթնաժողովին: Ավելի ուշ Մակրոնը հայտարարել Է, որ Ռուսաստանի վերադարձը G8 առանց Ուկրաինայի ճգնաժամի լուծման ռազմավարական սխալ կլիներ G7-ի համար: «Մեծ յոթնյակ» Ռուսաստանի շտապ վերադարձի դեմ են հանդես եկել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]