Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շնողում 35-ամյա անձը համագյուղացուն գերանդիով մահացու մարմնական վնասվածքներ է պատճառել

Շնողում 35-ամյա անձը համագյուղացուն գերանդիով մահացու մարմնական 
վնասվածքներ է պատճառել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում օգոստոսի 20-ին՝ ժամը 1.30-ի սահմաններում, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի թափանցող վերք, կրծքավանդակի և ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Շնող գյուղի 48-ամյա մի բնակիչ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հաղորդումը տարածքային կարգով ոստիկանության Թումանյանի բաժին է փոխանցվել:
Նոյեբերյանի ոստիկանների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզել են, որ օգոստոսի 19-ի երեկոյան, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Շնող գյուղի հանդամասում տուժողին գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին:
Օգոստոսի 20-ի առավոտյան կասկածվողը բերման են ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին: Նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, հիվանդանոցից նոր ահազանգ է ստացվել: Բժիշկներին չէր հաջողվել փրկել 48-ամյա տղամարդուն` վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին:
Կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն, նաև ներկայացրել, թե դեպքը որտեղ, ինչպես է եղել: 
Հանագմանքները պարզվում են:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]