Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում


ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ucom ընկերությունից, այժմ դրանք հասանելի են բոլոր ցանկացողների համար, ովքեր չէին հասցրել պարտատոմսերը ձեռք բերել տեղաբաշխման ընթացքում: Տեղեկացնենք նաև, որ 2019թ. օգոստոսի 16-ին Ucom ընկերությունն իրականացրել է դոլարային և դրամային պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումները:

«Ուրախությամբ հայտնում եմ, որ ներդրողներն արդեն իսկ կարող են մարման ժամկետից շուտ վաճառել իրենց պարտատոմսերը կամ դրանց մի մասը։ Իսկ մեր վստահելի գործընկերոջը՝ «Արմենբրոկ» ներդրումային ընկերությանը, շնորհվել է շուկա ստեղծողի (market maker-ի) կարգավիճակ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Այսպիսով ավարտին հասցրեցինք տեղաբաշխման գործընթացի հետ կապված վերջին փուլը: Պարտատոմսերն արդեն հասանելի են ֆոնդային բորսայում, և մենք վստահ ենք, որ դրանք դառնալու են ամենաակտիվ շրջանառվող գործիքներից մեկը», - ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության տնօրեն Արամ Կայֆաջյանը։

Ներկայումս ֆոնդային բորսայում շրջանառվում են 5 մլն ԱՄՆ դոլար և 250 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսեր։

«Գովելի է, որ ընկերությունները հանրությունից վարկային միջոցներ ներգրավելու խիզախություն ունեն, ինչը վկայում է իրենց վստահության մասին։ Եվ կրկնակի գովելի է, որ հանրությունն սկսում է վստահել բիզնեսին ու ավելի շատ ներդրումներ անել արժեթղթերի մեջ։ Այսպիսով, արձանագրում ենք շատ դրական դինամիկա՝ թողարկողների, ներդրողների ու ծավալների աճ», - ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։ 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ