Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հոկտեմբեր

ԵՄ-ում չեն պաշտպանել Գրենլանդիան ԱՄՆ-ին վարձակալության տալու գաղափարը

ԵՄ-ում չեն պաշտպանել Գրենլանդիան ԱՄՆ-ին վարձակալության տալու գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը չի պաշտպանել Դանիայի կողմից Գրենլանդիան Միացյալ Նահանգներին անժամկետ վարձակալության տալու գաղափարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին Բրյուսելում կայացած բրիֆինգում հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
«Գրենլանդիայի խնդրի շուրջ Եվրահանձնաժողովը լիովին ընդունում Է ու պաշտպանում այն դիրքորոշումը, որը հայտնել են Դանիայի վարչապետը եւ Գրենլանդիայի կառավարությունը»,-ասել Է նա:
Դանիայի կառավարությունը եւ նրա ինքնավարության՝ Գրենլանդիայի ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել են, որ մտադիր չեն գնալ այդ գործարքին:
Օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել Է, որ Միացյալ Նահանգները կարող են շահագրգռված լինել Գրենլանդիայի ձեռքբերմամբ եւ հնարավոր քայլը համեմատել Է անշարժ գույքի ձեռքբերման խոշոր գործարքի հետ: Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենը եւ Գրենլանդիայի ներկայացուցիչները հրաժարվել են ինքնավարության վաճառքը քննարկելու գաղափարից: Օգոստոսի 20-ին Թրամփը Twitter-ում հայտնել Է, որ Գրենլանդիայի շուրջ երկխոսության հեռանկարների բացակայության պատճառով հետաձգել Է սեպտեմբերի սկզբին պլանավորված այցը Դանիա եւ ընդունելությունը Մարգրետե Երկրորդ թագուհու մոտ: Այս որոշումը հարուցել Է Դանիայի քաղաքական գործիչների բացասական արձագանքը:
Գրենլանդիան տարածք Է Դանիայի Թագավորության կազմում եւ 2009 թվականից ունի լայն ինքնավարության իրավունք: Չնայած ինքնակառավարման բարձր մակարդակին, կղզու արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերը մնում են Կոպենհագենի իրավասության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ