1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եվրամիությունը Facebook-ի վճարային համակարգի հակամենաշնորհային հետաքննություն Է սկսել

Եվրամիությունը Facebook-ի վճարային համակարգի հակամենաշնորհային հետաքննություն Է սկսել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության հակամենաշնորհային կարգավորիչները Facebook-ի նկատմամբ հետաքննություն են սկսել Libra կրիպտոարժույթի ստեղծման նախագծի կապակցությամբ: Այդ մասին հայտնել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրահանձնաժողովի համապատասխան փաստաթուղթը: Պաշտոնյաները զգուշանում են, որ վճարային համակարգի՝ ընկերության կողմից առաջարկված տարբերակը կարող Է սահմանափակել մրցակցությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Եվրահանձնաժողովում նաեւ անհանգստացած են այն բանից, որ Libra-ն կարող Է մրցակցության համար սահմանափակումներ ստեղծել տեղեկատվության փոխանակման եւ օգտատերերի տվյալների օգտագործման տեսակետից: Կարգավորիչները նաեւ ուսումնասիրում են Facebook-ի այնպիսի ծառայություններում Libra-ի հավելվածների ինտեգրացման հնարավորությունը, ինչպիսիք են WhatsApp-ը եւ Messenger-ը:
Facebook-ը պլանավորում Է Libra-ն թողարկել 2020 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]