Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

ԳՀՀԾ-ի հետ կապված իրավիճակում Իրանի համբերությունն անսահման չԷ. Ռոուհանի



ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ մյուս երկրների կողմից միջուկային գործարքի կատարման հետ կապված իրավիճակում Իրանի համբերությունն անսահման չԷ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ճիշտ ուղի ենք ընտրել՝ կրճատելով հանձնառությունները, հայտարարելով, որ մեր համբերությունը սահման ունի, եւ նրանց կողմից պարտավորությունների չկատարման դեպքում մենք չեն կարող դրանք ստանձնել ամբողջապես»,- ասել Է Ռոուհանին Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեիի հետ կայացած հանդիպմանը:
Նրա խոսքով՝ եթե գործարքի մասնակից երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Գերմանիա) հետ բանակցությունները հաջող լինեն, այդժամ իրադրությունը կփոխվի, հակառակ դեպքում Թեհրանը կշարունակի կրճատել համաձայնագրի շրջանակում իր ստանձնած պարտավորությունների կտարումը:
Օգոստոսի 21-ին ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Իրանը պատրաստ Է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը, եթե Եվրոպան սկսի կատարել դրա պայմանները: «Եթե Եվրոպան կատարի գործարքով նախատեսված իր պարտավորությունները, մենք կվերադառնանք դրանց կատարմանը: Մենք դա կանենք, նույնիսկ եթե ԱՄՆ-ը չվերադառնա ԳՀՀԾ»,-ասել Է նախարարը:
Նրա խոսքով՝ «ոչ թե Իրանը, այլ ԱՄՆ-ն Է ձգտում վերացնել միջուկային գործարքը»: «Մենք կարող ենք ԳՀՀԾ-ին վերադառնալ մի քանի ժամվա ընթացքում»,-ընդգծել Է նա:
Նախարարը նշել Է, որ «լավագույն սցենարը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձն Է համաձայնագիր»: «Վատագույն դեպքում պայմանավորվածության անհնարինությունը կբերի պատերազմի: Այս տարբերակը պարտվողական Է բոլորի համար»,-հավելել Է նա:
Զարիֆի խոսքով՝ «Իրանը դուրս չի գա ԳՀՀԾ-ից, որովհետեւ այն լավ համաձայնագիր Է, իսկ դրա ոչնչացումը կարող Է բացել «Պանդորայի արկղը»: «Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը միջազգային իրավունքի անկյունաքարն Է: ՄԵնք այսուհետեւ Էլ կպահպանենք չտարածման ռեժիմը»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ