1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռիո դե Ժանեյրոյում կարող են լրացուցիչ կառնավալ անցկացնել

Ռիո դե Ժանեյրոյում կարող են լրացուցիչ կառնավալ անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյի նահանգի իշխանությունները դիտարկում են, ի լրումն փետրվարի վերջին-մարտի սկզբին ավանդական կառնավալի, հոկտեմբերին համանման տոնական հանդիսությունների անցկացման հնարավորությունը՝ մյուս տարածաշրջաններից սամբայի դպրոցների մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Globo թերթին հայտարարել Է նահանգի նահանգապետ Ուիլսոն Ուիտցելը:
«Առաջարկություն Է ստացվել (Մարկիզ դե) Սապուկայ սամբադրոմում հոկտեմբերին մեծ կառնավալ անցկացնելու վերաբերյալ: Ընդգրկուն ներկայացումը գունագեղությամբ եւ Էներգետիկայով համեմատելի կլինի (ավանդական) կառնավալի հետ, բայց առանց (սամբայի) դպրոցների միջեւ մրցակցության մթնոլորտի»,-թերթը մեջբերում Է տարածաշրջանի ղեկավարի խոսքը:
Նահանգի իշխանությունների մտահղացմամբ, որոնց կառավարմանը քաղաքային վարչակազմը պատրաստվում Է սամբադրոմը հանձնել արդեն երկու շաբաթ անց, տարվա ընթացքում լրացուցիչ տոնական միջոցառումների անցկացումը պետք Է նպաստի զբաղվածության ավելացմանը եւ շահույթի նոր աղբյուրների հայտնվելուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]