Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամազոնիայի անտառներում ռեկորդային թվով բնական հրդեհներ են արձանագրվել

Ամազոնիայի անտառներում ռեկորդային թվով բնական հրդեհներ են արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում տարեսկզբից ռեկորդային քանակությամբ բնական հրդեհներ են արձանագրվել Ամազոնիայի անտառներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը:

Ինչպես հայտնել Է Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը (National Institute for Space Research, INPE), հունվարից մինչեւ օգոստոս Բրազիլիայում արձանագրվել Է շուրջ 73 հազար հրդեհ, մինչդեռ ամբողջ 2018 թվականին գրանցվել Էր 39 հազար բռնկում:

«Մենք տեսնում ենք անտառահատման ավելի ու ավելի ծանր հետեւանքը»,- հայտարարել Է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Amazon Programme ծրագրի ներկայացուցիչ Ռիկարդո Մելլոն: Հրդեհների թանձր ծուխն արդեն ծածկել Է Բրազիլիայի մի քանի քաղաքներ, հաղորդել ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]