Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Իրանը կվերադառնա միջուկային գործարքի հանձնառություններին, եթե դրանք կատարի Եվրոպան. Զարիֆ


ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ Է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը, եթե Եվրոպան սկսի կատարել դրա պայմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Եթե Եվրոպան կատարի գործարքով նախատեսված իր պարտավորությունները, մենք կվերադառնանք դրանց կատարմանը: Մենք դա կանենք, նույնիսկ եթե ԱՄՆ-ը չվերադառնա ԳՀՀԾ»,-ասել Է նախարարը, որի ելույթը հեռարձակել Է Press TV հեռուստաալիքը:

Նրա խոսքով՝ «ոչ թե Իրանը, այլ ԱՄՆ-ն Է ձգտում վերացնել միջուկային գործարքը»: «Մենք կարող ենք ԳՀՀԾ-ին վերադառնալ մի քանի ժամվա ընթացքում»,-ընդգծել Է նա: Նախարարը նշել Է, որ «լավագույն սցենարը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձն Է համաձայնագիր»:

«Վատագույն դեպքում պայմանավորվածության անհնարինությունը կբերի պատերազմի: Այս տարբերակը պարտվողական Է բոլորի համար»,-հավելել Է նա: Զարիֆի խոսքով՝ «Իրանը դուրս չի գա ԳՀՀԾ-ից, որովհետեւ այն լավ համաձայնագիր Է, իսկ դրա ոչնչացումը կարող Է բացել «Պանդորայի արկղը»: «Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը միջազգային իրավունքի անկյունաքարն Է: ՄԵնք այսուհետեւ Էլ կպահպանենք չտարածման ռեժիմը»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ