Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմը միացել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը

Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմը միացել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմը միացել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի բարեգործական նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է կոմիտեի ղեկավարի մամուլի խոսնակ Ջեմմա Համբարձումյանը:

«Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմը միացել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի բարեգործական նախաձեռնությանը: 15 000 մասից կազմված փազլի մեկ կտորը, Վահագն Վերմիշյանն առաջարկել է գնել նշված 1000 դրամի փոխարեն կրկնակի՝ 2000 դրամով»,- գրել է Համբարձումյանը:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը նախաձեռնությամբ է հանդես եկել, որը կօգնի գյումրեցի 1 կամ 2 անօթևան ընտանիքի բնակարան ունենալ: 15 000 կտոր ունեցող փազլի է վերածվել գյումրեցի նկարիչ, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը: Մինչեւ սեպտեմբերի 21-ը 15 000 մասից կազմված փազլի մեկ կտորը 1000 դրամով գնել ու Գյումրին տնակներից ազատելու բարեգործական նախաձեռնությանը միանալ կարող են բոլորը:

Փազլի առաջին 9 կտորը գնել է ՀՀ վարչապետը, վերջին կտորը ևս Նիկոլ Փաշինյանինն է, ով անձամբ կտեղադրի վերջին մասնիկը սեպտեմբերի 21-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]