1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գործով մեղադրյալ Սմբատ Բարսեղյանին ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գործով մեղադրյալ Սմբատ Բարսեղյանին ազատ 
արձակելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացավ ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով դատական նիստը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանները միջնորդություններ ներկայացրին Սմբատ Բարսեղյանին ազատ արձակելու վերաբերյալ: Դատարանը որոշում կայացրեց՝ մերժել ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը:

Դատարանը հետաձգեց դատական նիստը, հաջորդ դատական նիստին իրեղեն ապացույցները դատարան բերելու համար: Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 28-ին:

Գործով ամբաստանյալ` «Սասնա ծռեր» խմբի 10 անդամներից կալանքի տակ են Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]