1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իլոն Մասքի ավտոմեքենան առաջին պտույտն Է կատարել Արեգակի շուրջը. Space.com

Իլոն Մասքի ավտոմեքենան առաջին պտույտն Է կատարել Արեգակի շուրջը. Space.com

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Space X ընկերության հիմնադիր Իլոն Մասքի անձնական հավաքածուից Tesla Roadster ավտոմեքենան՝ ղեկին սկաֆանդր հագած Starman մանիկենը, որը տիեզերք Էր դուրս բերվել 2018 թվականի փետրվարին, առաջին պտույտն Է կատարել Արեգակի շուրջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Space.com պորտալը, հաշվարկների համաձայն, մեքենան, որի ղեկի առջեւ մանեկեն Է, Արեգակի շուրջը լրիվ պտույտը կատարում Է 557 օրվա ընթացքում: Այն արդեն հաղթահարել Է 1,2 մլրդ կիլոմետր տարածություն: Մեկնարկի ժամանակ մեքենայի սրահում հնչել Է Դեւիդ Բոուիի Life on Mars երգի ձայնագրությունը: Եթե Tesla-ի ուժակուտակիչը դեռ աշխատում Է, ապա այդ ձայնագրությունը կրկնվել Է ավելի քան 150 հազար անգամ:

Վկայակոչելով ուղեծրի՝ անցյալ տարի անցկացված հաշվարկները՝ Space.com-ը նշել Է, որ ղեկի առջեւ նստած մանեկենով ավտոմեքենան դեռ շատ պտույտներ կկատարի Արեգակի շուրջը, սակայն ի վերջո՝ մոտավորապես 1 մլն տարի անց, կմտնի կա՛մ Վեներայի, կա՛մ Երկրի մթնոլորտ եւ կդադարի գոյություն ունենալ: Շանսերը, որ նա Երկիր կվերադառնա, կազմում են 6 տոկոս, իսկ Վեներայի մթնոլորտ մտնելու հավանականությունը գնահատվում Է 2,5 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]