Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը դադարեցրեց աշխատանքը. ANSA

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը դադարեցրեց աշխատանքը. ANSA

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը դադարեցրել Է իր աշխատանքը: Ինչպես օգոստոսի 21-ին հայտնել Է ANSA գործակալությունը, պատգամավորական խմբակցությունների ղեկավարները որոշել են չեղարկել վարչապետ Ջուզեպե Կոնտեի՝ ավելի վաղ պլանավորված ելույթը, որն օգոստոսի 20-ին հրաժարական Է տվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պատգամավորները կհավաքվեն նիստի, որտեղ կհայտարարեն պաշտոնաթողության փաստի մասին: Կառավարական ճգնաժամի կապակցությամբ հետաձգվել Է նաեւ խորհրդարանականների թվի կրճատման մասին օրինագծի քննարկումը»,-ասված Է հայտարարության մեջ, որը մեջբերում Է գործակալությունը:

Երեքշաբթի «հինգ աստղի» շարժում» եւ «Լիգա» կուսակցություններից բաղկացած կոալիցիոն կառավարության ղեկավար Կոնտեն հրաժարական Է տվել: Նրան այդ որոշմանն են դրդել իր տեղակալ, ներքին գործերի նախարար եւ «Լիգա»-ի առաջնորդ Մատեո Սալվինիի հայտարարությունները, որն օգոստոսի 8-ին ասել Էր, թե կառավարող մեծամասնություն գոյություն չունի, ինչպես նաեւ կոչ Էր արել անցկացնել նոր ընտրություններ: Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան օգոստոսի 21-ին քաղաքական կոնսուլտացիաներ Է սկսում պարզելու՝ հնարավոր Է արդյոք խորհրդարանում այլընտրական մեծամասնության ձեւավորումը, որը կպաշտպաներ նոր կառավարությանը: Խորհրդարանի պահպանման անհնարինության դեպքում այն նախագահական հրամանագրով կարձակվի եւ այնուհետեւ կնշանակվի նոր ընտրությունների ամսաթիվը (հնարավոր Է հոկտեմբերին), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]