Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը մերժել Է Ջոնսոնի կնոջն այցագիր տալ Սոմալիլենդ նրա այցելության պատճառով. Daily Mail

ԱՄՆ-ը մերժել Է Ջոնսոնի կնոջն այցագիր տալ Սոմալիլենդ նրա այցելության պատճառով. Daily Mail

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը մերժել Է այցագիր տրամադրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կնոջը՝ Քերի Սիմոնդսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին հայտնել Է Daily Mail թերթը:

Թագավորությունում կառավարող Պահպանողական կուսակցության՝ հասարակայնության հետ կապերի գծով նախկին տնօրենը, հրատարակության տվյալներով, ամերիկյան այցագիր ստանալու դիմում Էր ներկայացրել ԱՄՆ-ում բազավորված Oceana բարեգործական բնապահպանական կազմակերպությունում աշխատելու նպատակով, սակայն իշխանությունները նրա դիմումը մերժել են 2018 թվականին Սոմալիլենդ պետություն նրա այցելության կապակցությամբ, որը ինքնահռչակվել Է 1991 թվականին: Այդ ուղեւորության ժամանակ Սիմոնդսը հանդիպում Է ունեցել դրա ղեկավար Մուսե Բիխի Աբդիի հետ եւ քննարկել կանանց իրավունքների եւ համաշխարհային օվկիանոսի աղտոտման հարցերը:

Մեծ Բրիտանիան այն սակավաթիվ երկրներից մեկն Է, որոնք դիվանագիտական հարաբերություններ ունեն Սոմալիլենդի հետ, սակայն Ֆորին օֆիսը բրիտանացիներին նախազգուշացնում Է ինչպես Սոմալի, այնպես Էլ Սոմալիլենդ այցելելու մասին: Իսկ ԱՄՆ-ը այդ կազմավորումը չի ճանաչում: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը կարող Է մերժել այցագրի տրամադրումն այն անձանց, ովքեր 2011 թվականի մարտից այցելել են Իրան, Սիրիա, Սուդան, Լիբիա, Սոմալի եւ Եմեն:

Այցագրի հետ կապված իրադրությունը բարդանում Է նրանով, որ Սիմոնդսը չի կարող պաշտոնապես օժանդակություն խնդրել վարչապետի դիվանատնից այն ստանալու հարցում, քանի որ նա ամուսնացած չԷ Ջոնսոնի հետ, որն առաջվա պես օրինական ամուսնության մեջ Է Մարինա Ուիլերի հետ: Ջոնսոնը եւ Ուիլերը, որոնք ամուսնացած են 25 տարի եւ չորս զավակ ունեն, բաժանության մասին հայտարարել են 2018 թվականի սեպտեմբերին: Նրանց բաժանության պատճառը, The Sun տաբլոիդի տեղեկության համաձայն, դարձել Է Ջոնսոնի դավաճանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]