Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արկադի Բալյանն ընդունել է ՌԴ Նիժնի Նովգորոդի շրջանի պավիրակությանը

Արկադի Բալյանն ընդունել է ՌԴ Նիժնի Նովգորոդի շրջանի պավիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանն օգոստոսի 21-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի շրջանի առևտրաարդյունաբերության պալատի պավիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում ընդգրկված էին շրջանի պատկան մարմինների, հատուկ նշանակության տեխնիկա և բուժսարքավորումներ արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ Արկադի Բալյանը հակիրճ ներկայացրեց ԱԻ բնագավառում հայ-ռուսական բազմակողմանի համագործակցությունը՝ մասնավորապես Ռուս-հայկական հումանիտար կենտրոնի գործունեությունը:

«Նիժնի Նովգորոդի շրջանի արտահանման ներուժի զարգացման կենտրոնի» ղեկավար Սերգեյ Զվոնկովը, շնորհակալության հայտնելով հանդիպման համար, նշեց, որ ռուսական կողմը բաց է համագործակցության զարգացման բոլոր առաջարկների համար՝ վստահություն հայտնելով, որ շրջանի արտադրական ներուժը ի զօրու է բավարարել ԱԻ բնագավառում Հայաստանի բոլոր պահանջները:

Այնուհետև ձեռնարկությունների ներկայացուցիչները ԱԻ փոխնախարարին ներկայացրեցին կազմակերպությունների արտադրանքը՝ զրահապատ և թրթուրավոր տեխնիկա, հակասողանքային, շինությունների ներսում մարդկանց տեղաշարժման և բժշկական սարքավորումներ:

Արկադի Բալյանը խոստացավ նախարարության մասնագետների հետ միասին մանրամասն ծանոթանալ ներկայացված առաջարկներին և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով ռուսական կողմին ներկայացվող անհրաժեշտ տեխնիկայի և սարքավորումների ցանկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]