Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նազարբաեւը դեմ Է արտահայտվել Ղազախստանում մեծամասնական ընտրական համակարգ սահմանելուն

Նազարբաեւը դեմ Է արտահայտվել Ղազախստանում մեծամասնական ընտրական համակարգ սահմանելուն

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի առաջին նախագահ եւ Nur Otan կուսակցության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել Է, որ Ղազախստանում մեծամասնական ընտրական համակարգ սահմանելու փաստարկներ չկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մասլիհաթների (տեղական ներկայացուցչական մարմինների), ինչպես նաեւ Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) հաջորդ ընտությունները տեղի կունենան կուսակցական ցուցակներով: Մենք լսում ենք մեր առանձին ընդդիմախոսներին կամ բլոգերներին, որոնք առաջարկում են վերադառնալ մեծամասնական համակարգին, անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ եւ այլ բաներ: Անհրաժեշտ Է այսօր պատասխան տալ այդ ելույթներին: Հիմնավորված փաստարկներ այստեղ չկան, սոսկ դատողություններ են, ինչպես միշտ»,- ասել Է Նազարբաեւը Nur Otan կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում:

Մաժիլիսի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի մարտին: Մաժիլիսի պատգամավորներն ընտրվում են հնգամյա ժամկետով, այդպիսով, հերթական ընտրությունները պետք Է տեղի ունենան 2021 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]