Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Օզբիլիսը խզել է պայմանագիրը թուրքական «Բեշիքթաշ»-ի հետ

 Օզբիլիսը խզել է պայմանագիրը թուրքական «Բեշիքթաշ»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Hurriyet-ը:

Պայմանագիրը ժամանակից շուտ խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Թուրքական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին կվճարի 2,5 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում։

Ըստ մամուլի հրապարակումների` Արաս Օզբիլիսով հետաքրքրվում է Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Արարատ» ֆուտբոլային ակումբը:

Արաս Օզբիլիսը «Այաքսի» սան է, որտեղ հանդես է եկել 2010-2012 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է «Կուբան»: Մեկ մրցաշրջան Կրասնոդարի թիմում հանդես գալուց հետո, Օզբիլիսն ձեռք բերեց Մոսկվայի «Սպարտակը»։ 2015-ին Արասը տեղափոխվել է «Բեշիքթաշ», որտեղից հետագայում վարձավճարով տեղափոխվել «Ռայո Վալյեկանո», «Շերիֆ» և «Վիլլեմ II»։

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ