Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը կոչ Է արել Apple-ին՝ հեռանալ Չինաստանից

Թրամփը կոչ Է արել Apple-ին՝ հեռանալ Չինաստանից

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ Է արել Apple կորպորացիային՝ հեռանալ Չինաստանից: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է ԱՄՆ-ի ղեկավարի հայտարարությունից, որը նա արել Է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ հանդիպման արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ:

«Ես ամերիկյան այնպիսի ընկերությունների, ինչպիսին Apple-ն Է, կարող եմ օգնել շատ կարճ ժամանակաշրջանում, միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն անի այն, ինչ պետք Է անեն. դա, հավանաբար, Չինաստանից հեռանալն Է»,-ասված Է Թրամփի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Սպիտան տան կայքում: Բացի այդ, Միացյալ նահանգների ղեկավարը հավելել Է, որ առանց իր օգնության այնպիսի խոշոր կորպորացիաներ, ինչպիսին Apple-ն Է, մեծ խնդիրներ կունենային: «Եթե ես նրանց չօգնեի, նրանք մեծ խնդիր կունենային»,-ասել Է նախագահը:

Թրամփի գնահատումներով՝ Չինաստանը 2 մլն աշխատատեղ Է կորցրել վերջին մեկուկես ամսում, քանի որ արտասահմանյան ընկերություններն իրենց արտադրանքը երկրից տեղափոխում են այնտեղ, որտեղ չեն գործում ամերիկյան մաքսատուրքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am