Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վաչե Տերտերյանն ընդունել է Խորվաթիայի Հանրապետության համայնքների միության պատվիրակությանը

Վաչե Տերտերյանն ընդունել է Խորվաթիայի Հանրապետության համայնքների միության 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն  ընդունել է Խորվաթիայի Հանրապետության համայնքների միության խորհրդի նախագահ Մարտին Բարիշեվիչի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Վաչե Տերտերյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի տարբեր հարթակներում Խորվաթիայի հետ կառուցողական համագործակցությունն արգասաբեր պայմաններ է ստեղծում նաև միջտարածաշրջանային և միջհամայնքային մակարդակում հարատև գործակցություն կառուցելու համար։ Փոխնախարարը հյուրերին է ներկայացրել ՀՀ-ում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, այս ուղղություններով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև վարչատարածքային բարեփոխումների արդյունքում արձանագրված ձեռքբերումները։

ԽՀ համայնքների միության խորրհրդի նախագահ Մարտին Բարիշեվիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ խորվաթական կողմը ևս հետաքրքրված է հանրապետությունների միջև ապակենտրոնացված համագործակցությամբ՝ այդ թվում՝ հաջողված փորձով և զարգացման ծրագրերով կիսվելու հարցում։ Նա նաև հավելել է, որ տարբեր ուղղություններով միջհամայնքային կառուցողական շփումներն իրենց հերթին կարող են նպաստել երկու երկրների միջև տնտեսական և բիզնես կապերի խորացմանը։  

Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել փոխշահավետ համագործակցության ընդլայնման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Խորվաթիայի համայնքների միությունների միջև փորձի փոխանակման անհրաժեշտությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]