Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լոս Անջելեսի օպերան սկսել Է Դոմինգոյին հասցեագրված մեղադրանքների հետաքննությունը

Լոս Անջելեսի օպերան սկսել Է Դոմինգոյին հասցեագրված մեղադրանքների հետաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի օպերան հայտարարել Է, որ շտապ կարգով «մանրակրկիտ ու անկախ» հետաքննություն Է սկսում իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի նկատմամբ, որին մի քանի կանայք մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Los Angeles Times թերթը:

Հրատարակության տվյալներով՝ հետաքննության անցկացման համար Լոս Անջելեսի օպերան վարձել Է Gibson, Dunn & Crutcher ֆիրմայի փաստաբան Դեբրա Վոնգ Յանին, որն ավելի վաղ Կալիֆոռնիայի կենտրոնական օկրուգի ֆեդերալ դատախազն Էր: Նշվում Է, որ հետաքննությունը կսկսվի անհապաղ:

Ավելի վաղ ութ երգչուհիներ եւ մեկ պարուհի «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությանը հայտնել Էին, որ 1980-ական թվականներից տարբեր ժամանակներում Դոմինգոյի կողմից ենթարկվել են սեռական ոտնձգության: 78-ամյա Դոմինգոն ինքը հերքել Է բոլոր մեղադրանքները: Սան-Ֆրանցիսկոյի օպերան եւ Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախումբը չեղարկել են տենորի ելույթները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]