1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դանիայի թագավորական տանը զարմացած են Գրենլանդիայի պատճառով Թրամփի այցի հետաձգումից

Դանիայի թագավորական տանը զարմացած են Գրենլանդիայի պատճառով Թրամփի այցի հետաձգումից

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի թագավորական ընտանիքը զարմացած Է Կոպենհագեն այցը հետաձգելու ԱՄՆ-ի նախագահ Դոնադ Թրամփի որոշումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է թագավորական տան ներկայացուցիչ Լինե Բալեբյուն:

Ավելի վաղ Թրամփն իր Twitter-ում գրել Է, որ հետաձգում Է Դանիա այցն այն պատճառով, որ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենը չի ցանկանում քննակել Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիայի ձեռքբերման իր գաղափարը: Այցը նախատեսված Էր սեպտեմբերի 2 – 3-ը:

«Դա անսպասելի Էր: Մենք այլեւս ոչինչ չունեք ասելու այդ հարցի վերաբերյալ»,- մեկնաբանել Է այդ որոշումը Բալեբյուն դանիական DR հրատարակությանը: Թրամփի այցը պետք Է կայանար Դանիայի Մարգրետե Բ թագուհու հրավերով: Պլանավորված Էր, որ թագուհին կընդունի ԱՄՆ-ի նախագահին նրա ուղեւորության ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Դանիայի թագավորական ընտանիքի անդամները բարեհաճորեն Էին վերաբերվել Գրենլանդիան ձեռք բերելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությանը: Օգոստոսի 20-ին այդ մասին հաղորդել Է Newsweek շաբաթաթերթը:

Դանիայի Մարգրետե Բ թագուհու զարմիկի՝ արքայազն Վալդեմարի կինը՝ արքայադուստր Անտոնիա Շաումբուրգ Լիպեն, «ձեռքբերման առաջարկությունը» համարել Է «հաճոյախոսություն կախարդական Գրենլանդիայի համար, չԷ որ սոսկ ցանկալի տարածքներն են ստանում առաջարկություններ»: Նա նաեւ հավելել Է, նշում Է հրատարակությունը, որ սառցային կղզու ճակատագիրը պետք Է լուծի այնտեղ ապրող ժողովուրդը: Նրա որդին՝ արքայազն Մարիո Մաքս Շաումբուրգ Լիպեն, կիսել Է մոր կարծիքը՝ նշելով, որ «(գրենլանդացիների կողմից) ընդունված ցանկացած որոշում, որը հիմնված լինի ավելի լավի վերաբերյալ նրանց պատկերացումների վրա, պետք Է պաշտպանվի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]