Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Open Arms-ի միգրանտներն ափ են իջել Լամպեդուզայում


ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեգործական նավի գրեթե հարյուր միգրանտներ, որը 19 օր կանգնած Էր Լամպեդուզայի ափերի մոտ, իտալական կղզու ափ են իջել այն բանից հետո, երբ Իտալիայի դախախազը նավի տարհանման կարգադրություն Է արել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նրանց ողջունել են ակտիվիստները, որոնք ծափահարել եւ «բարի գալուստ» են մաղթել միգրանտներին, որոնք առավելապես Աֆրիկայի երկրներից են: Proactiva իսպանական բարեգործական կազմակերպությունը, որը Open Arms նավի սեփականատերն Է, հայտարարել Է, որ այժմ միգրանտները կկարողանան բուժում ստանալ տեղում: Դատախազ Լուիջի Պատրոնաջիոն օգոստոսի 20-ին անձամբ Է եղել նավի վրա, որից հետո հայտարարել Է միգրանտներին տարհանելու որոշման եւ նավը կալանելու մասին՝ հակառակ գնալով ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիի հրամանին, որով արգելվում Է միգրանտներ փոխադրող ոչ կառավարական կազմակերպության նավի մուտքը երկրի նավահանգիստներ:

«Եթե որեւԷ մեկը կարծում Է, որ կարող Է ինձ վախեցնել հերթական գանգատով, եւ ցանկանում Է գործը հասցնել դատարան, նա շատ Է սխալվում»,- իր հերթին գրել Է նախարար Սալվինին իր Facebook-ում:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ