Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ալաշկերտ»-ը պայմանագիր է կնքել բոսնիացի հարձակվողի հետ

«Ալաշկերտ»-ը պայմանագիր է կնքել բոսնիացի հարձակվողի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոսնիացի կենտրոնական հարձակվող, Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլիշիչը պայմանագիր է կնքել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Ալաշկերտ»-ի պաշտոնական կայքը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտի» ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել բոսնիացի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի հետ: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը և նոր առաջնության մեկնարկը Ալեքսանդր Գլիշիչն անցկացրել է Երևանի «Ուրարտուի» կազմում ` դառնալով 5 գոլի հեղինակ»,- նշված է հաղորդագրությունում:

26-ամյա ֆուտբոլիստը 2015-2018 թթ. հանդես էր գալիս Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող «Ռադնիկ» ակումբում, որի կազմում 2015/2016 մրցաշրջանում նվաճել է երկրի գավաթը։

«Մի քանի անգամ խաղացել եմ «Ալաշկերտի» դեմ, իսկ հիմա արդեն ամեն ինչ կանեմ «դեղինների» կազմում գոլեր խփելու համար: «Ալաշկերտը» միշտ պայքարում է ամենաբարձր տեղերի համար, կարծում եմ, որ ադապտացիայի հետ կապված խնդիրներ չեն լինի»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Գլիշիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]