Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սաղմոսավան գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Սաղմոսավան գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 20-ին, ժամը 21:34-ին  ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում՝ Քասախի կիրճում, այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, հատուկ հրշեջ ջոկատից մեկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել` 03:11-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:
 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]