Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մակրոնը պաշտպանել Է ՌԴ-ին G7 հրավիրելու Թրամփի ձգտումը. CNN

Մակրոնը պաշտպանել Է ՌԴ-ին G7 հրավիրելու Թրամփի ձգտումը. CNN

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել Է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի («Մեծ ությակի») ձեւաչափին վերադառնալու նրա ձգտման հարցում: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ղեկավարի վարչակազմի մի աղբյուրի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարներն օգոստոսի 20-ի երեկոյան անցկացրել են հեռախոսազրույց, որի ընթացքում համաձայնության են եկել այն բանի շուրջը, որ 2020 թականին Ռուսաստանի մասնակցությունը «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին նպատակահարմար կլինի: CNN-ի աղբյուրի տվյալներով՝ 2020 թվականին Ռուսաստանին հրավիրելու գաղափարով հանդես Է եկել Մակրոնն ինքը: Հեռուստաընկերությունը նշում Է, որ Թրամփը մտադիր Է G8-ի ձեւաչափին վերադառնալու գաղափարը քննարկել Յոթի խմբի առաջիկա գագաթնաժողովում, որը տեղի կունենա օգոստոսի 24-ից մինչեւ 26-ը Ֆրանսիայի հարավ - արեւմուտքի Բիարից քաղաքում:

Օգոստոսի 20-ին Թրամփն Սպիտակ տանը Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին հայտարարել Է, որ նպատակահարմար Է գտնում Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի ձեւաչափին վերադառնալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]