Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուրուգվայի նախագահի մոտ թոքերի քաղցկեղ են հայտնաբերել

Ուրուգվայի նախագահի մոտ թոքերի քաղցկեղ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսի թոքում չարորակ գոյացություն Է հայտնաբերվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա ինքն Է հայտնել լրագրողներին:

«Ես ժողովրդին տեղեկացնում եմ, որ շերտագրական հետազոտության ժամանակ հաստատվել Է չարորակ գոյացության առկայությունն իմ աջ թոքում»,- հայտնել Է Վասկեսը, որն ինքը կրթությամբ ուռուցքաբան Է: Նախագահը, որը 79 տարեկան Է, հավելել Է, որ մեկ կամ երկու օր կմնա հիվանդանոցում լրացուցիչ հետազոտությունների անցկացման համար: Վասկեսը նշել Է, որ իրեն լավ Է զգում:

Վասկեսը երկրորդ անգամ Ուրուգվայի նախագահի պաշտոնն ստանձնել Է 2015 թվականի մարտին: Նրա առաջին մանդատը տեւել Է 2005-ից մինչեւ 2010 թվականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]