Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մադուրոն հավաստել Է Վաշինգտոնի հետ շփումների առկայությունը

Մադուրոն հավաստել Է Վաշինգտոնի հետ շփումների առկայությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հավաստել Է, որ իր ներկայացուցիչներն «ամիսներ շարունակ» շփումներ են պահպանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարող եմ հավաստել, որ մեր շփումները պահպանվում են արդեն ամիսներ»,- ասել Է նա՝ ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ: Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ Կարակասը եւ Վաշինգտոնն անցկացրել են մի շարք գաղտնի բանակցություններ:

Օգոստոսի 20-ին Թրամփն Սպիտակ տանը լրագրողներին հայտնել Է, որ իր վարչակազմի ներկայացուցիչները «շատ բարձր մակարդակով» բանակցություններ են վարել Վենեսուելայի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]