Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Այգեհովիտ գյուղում այրվել է մոտ 12 հա խոտածածույթ


ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությունը օգոստոսի 20-ին, ժամը 11:38-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Վազաշեն-Այգեհովիտ ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեհովիտ գյուղի «Ղուրղուտ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:28-ին, մարվել՝ 13:40-ին:

Այրվել է մոտ 12 հա խոտածածույթ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ