Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆելիքս Ցոլակյանը հրդեհների կտրուկ աճի հարցով հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի նիստ

Ֆելիքս Ցոլակյանը հրդեհների կտրուկ աճի հարցով հրավիրել է օպերատիվ 
աշխատանքային խմբի նիստ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարար-օպերատիվ շտաբի պետ Ֆելիքս Ցոլակյանը օգոստոսի 20-ին հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ՝ քննարկելու և վերլուծելու հանրապետությունում առկա աղետների ռիսկ պարունակող խնդիրները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, հանդիպման սկզբում նախարարը ներկայացրել է Հայաստանում առկա հրդեհավտանգ իրավիճակը, նշելով, որ հրդեհների թիվը կտրուկ աճել է:

Դրանով պայմանավորված, օրվա առանձին ժամերին Փրկարար ծառայությունը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով: Մասնավորապես, օգոստոսի 20-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 6796 հրդեհ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4340-ի դիմաց: Երևանում հրդեհների թիվը ավելացել է շուրջ 1000-ով:

Նախարար Ցոլակյանը նշել է, որ այս թվերը պետք է զգաստացնեն հասարակությանը, իսկ պատկան մարմիններին ստիպեն աշխատել առավել կազմակերպված:

Այս առումով, Ֆելիքս Ցոլակյանը շեշտել է, որ ԱԻՆ-ը աղետներին վերաբերող բոլոր դեպքերում ունի ֆունկցիոնալ գործառույթ, բայց մյուս գերատեսչությունները պետք է բարձր արդյունավետությամբ աշխատեն նույն նպատակադրմամբ, որով էլ պայմանավորված է աշխատանքային խմբի ստեղծումը:

Նախարարը տեղեկացրել է, որ ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին տվել է հանձնարարական, համաձայն որի բարդության որոշակի աստիճան ունեցող դեպքերի մասին կահազանգեն շտաբի անդամներին, ըստ ոլորտների համապատասխան պարտադիր կազմակերպական աշխատանքներ կատարելու համար:

Ֆելիքս Ցոլակյանը շտաբի անդամներին առաջարկել է գնահատել աղետածին վտանգների լրջությունը և հավաքական կազմակերպվածությամբ փորձել դիմագրավել:

Նախարարը նկատել է, որ աղետները հիմնականում տեղի են ունենում անսպասելի և անակնկալ, ուստի պետք է ձևավորել աղետների հնարավոր կանխատեսման և արձագանքման արդյունավետ մեխանիզմներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ՝ աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով, որը գլխավորում է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են պաշտպանության, առողջապահության, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, ՀՀ ոստիկանության պետի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալները, ըստ անհրաժեշտության մարզպետների տեղակալները, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, ինչպես նաև «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]