Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Սեպտեմբեր

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ԼՂ հակամարտությունը


ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն օգոստոսի 20-ին լրատվամիջոցներին ներկայացրել է  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռոսիյսկայա Գազետա» թերթը, Պեսկովը նշել է, որ  Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Բրեգանսոնում հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտություններն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը:

Պեսկովի խոսքով՝ բանակցությունները եղել են հագեցած, կառուցողական և վստահելի:

Ըստ խոսնակի՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հակամարտություններին՝ Բալկաններ, Լեռնային Ղարաբաղ, բավականին լուրջ խոսել են կլիմայի փոփոխությունների, Արկտիկայի իրավիճակի մասին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ