Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «911» ծառայությունը օգոստոսի 20-ին, ժամը 12։45-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող էլեկտրատեխնիկայի խանութի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 250/1 հասցեի մոտակայքում այրվում է «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:07-ին, մարվել` 13:18-ին:

Այրվել են ավտոմեքենայի ցուցիչների վահանակը, ներսի երեսպատումը` մասամբ և դիմացի 2 նստատեղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]