Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը օգոստոսի 20-ին հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կարեւորելով փոխգործակցությունը Եգիպտոսի հետ՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է, որ, ըստ առկա տվյալների, այդ երկիր Հայաստանի քաղաքացիների տարբեր նպատակով պարբերաբար այցերն առաջատարների հնգյակում են:

Հայ խորհրդարանականներն անդրադարձել են վերջերս Եգիպտոս մեկնած հայ զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած միջադեպին. կարեւորվել են նմանատիպ իրավիճակներին կողմերի միջեւ արագ արձագանքն ու լուծումներ գտնելը:

Քննարկվել են վիզաների տրամադրման ավելի արդյունավետ եւ դյուրին ընթացակարգերի ձեւավորմանը վերաբերող հարցեր:

Արժեւորելով հետագա համագործակցության խորացումը՝ Վահե Էնֆիաջյանը եւ դեսպանն ընդգծել են նմանատիպ հանդիպումների դերը, ինչը եւս մեկ քայլ է ամրապնդելու պետությունների միջեւ դիվանագիտական փոխգործակցությունը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]