Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռիո դե Ժանեյրոյում պատանդներ վերցրած տղամարդը չեզոքացվել Է. Globo

Ռիո դե Ժանեյրոյում պատանդներ վերցրած տղամարդը չեզոքացվել Է. Globo

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված տղամարդը, որը Ռիո դե Ժանեյրոյում պատանդ Էր վերցրել ավտոբուսի ուղեւորներին, չեզոքացված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին հայտնել Է Globo հեռուստաալիքը:
Նրա տեղեկությունների համաձայն, հատուկ նշանակության ուժերի դիպուկահարը կրակ Է բացել հանցագործի վրա այն բանից հետո, երբ նա դուրս Է եկել ավտոբուսից, որտեղ նա երեք ժամ պատանդ Էր պահել 31 մարդու: Ստացած վերքերից նա մահացել Է: Պատանդների վիճակի մասին առայժմ չի հաղորդվում: Միջադեպի վայր Է ժամանել շտապ օգնության մի քանի մեքենա:
Ատրճանակով եւ Էլեկտրաշոկերով զինված դիմակավոր մարդը տեղական ժամանակով ժամը մոտավորապես 5:30-ին (Երեւանի ժամանակով 12:30-ին) զավթել Էր երթուղային մարդատար ավտոբուսը, որը Նիտերոյից ընթանում Էր Ռիո դե Ժանեյրո: Սպառնալով հրկիզել փոխադրամիջոցը՝ նա պահանջել Է ավտոբուսը կանգնեցնել բանուկ կամրջի վրա, որը կապում Է քաղաքները:
Հանցագործին չեզոքացնելուց առաջ ոստիկանությունը կարողացել Էր բանակցությունների արդյունքում ազատել վեց մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]