Իսպանացի մասնագետը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում
17:52, 20 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի Ռուբեն Լեսկանոն նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է իսպանացի Ռուբեն Լեսկանոն, որն ընդգրկված է ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի անձնակազմում. զբաղվում է Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի համակարգմամբ, դասախոսում է մարզչական ակադեմիական դասընթացում»,- նշված է հայտարարությունում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում