1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քիմ Քարդաշյանը հանրության մեջ հայտնվել Է առանց դիմահարդարման եւ հիացրել երկրպագուներին

Քիմ Քարդաշյանը հանրության մեջ հայտնվել Է առանց դիմահարդարման եւ հիացրել երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պապարացիները հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանին լուսանկարել են առանց դիմահարդարման, երբ նա ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ընթրելու Էր գնում Սանտա Մոնիկայի ռեստորաններից մեկում: Զույգի լուսանկարը հրապարակել Է kimkardashian.fr.-ի Instagram-օգտահաշիվը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լուսանկարում Քիմը հագել Է մոխրագույն հուդի եւ մարզական անդրավարտիք, ինչպես նաեւ մարզակոշիկներ: Օգտահաշվի բաժանորդներին հիացրել Է Քարդաշյանի բնական արտաքինը:
«Ինձ դուր Է գալիս, որ նա սկսել Է ավելի բնական երեւալ»,-գրել Է բաժանորդուհիներից մեկը: «Օրինակ՝ ընդօրինակման համար»,-մեկնաբանել Է մեկ ուրիշը: Մյուսներին զարմացրել Է, որ Ուեսթը եւ Քարդաշյանն ամառվա համար անսովոր տաք են հագնվել: «Ինչ Է, այնտեղ ցո՞ւրտ Է»,-հարցրել Է օգտատերերից մեկը:
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն իր Instagram-օգտահաշվի սթորիսում զետեղել Է լուսանկար, որտեղ նա դեռահաս տարիքում Է՝ իջեցված ջինսով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]