Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Գիտնականները պարզել են, թե ինչպես Է սմարթֆոնն ազդում ուղեղի աշխատանքի արդյունավետության վրա



ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնդիրների լուծումից շեղվելու համար շարժական հեռախոսի օգտագործումը ուղեղին չի օգնում «վերաբեռնավորվելու», այլ, ընդհակառակը, հանգեցնում Է մտավոր պաշարների Էլ ավելի սպառման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Eurekalert պորտալը:
Այս եզրակացությանն են հանգել Ռաթգերսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները՝ 414 ուսանողների մասնակցությամբ գիտափորձից հետո: Հանգստի ժամանակ մասնակիցները պետք Է անցնեին թեստ:
Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ սմարթֆոններից օգտված մասնակիցներին թեստերի կատարման համար պահանջվել Է ծախսել 19 տոկոսով ավելի ժամանակ, քան մնացածներին: Ըստ որում նրանց արդյունքը եղել Է ավելի վատ. նրանք լուծել են 22 տոկոսով պակաս առաջադրանքներ, քան մյուս խմբերի ներկայացուցիչները:
Գիտնականները ենթադրում են, որ հեռախոսով շեղվելը վնասակար Է այլ խնդիրների վրա օգտատիրոջ ուշադրության կենտրոնացման համար:
«Սմարթֆոնները կարող են նման արդյունք ցույց տալ, որովհետեւ Էկրանին նետված նույնիսկ մեկ հայացքը մարդուն տանում Է հաղորդագրությունների ստուգման, մարդկանց հետ հաղորդակցման կամ մշտապես նորացող տեղեկատվության որոնման մտքերին: Մյուս գաջեթների՝ նոութբուքերի կամ տնային համակարգիչների դեպքում դա ավելի քիչ Է նկատելի»,- նշել Է հետազոտության հեղինակներից մեկը՝ Թերրի Կուրցբերգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ