1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռիո դե Ժանեյրոյում զինված տղամարդը պատանդ Է վերցրել ավտոբուսի ուղեւորներին. Globo

Ռիո դե Ժանեյրոյում զինված տղամարդը պատանդ Է վերցրել ավտոբուսի ուղեւորներին. Globo

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված տղամարդը ավտոբուսի ուղեւորների Է պատանդ վերցրել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին հայտնել Է Globo հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ ավտոբուսի վրա հարձակումը տեղի Է ունեցել վաղ առավոտյան 13 կիլոմետր երկարությամբ Ռիո-Նիտերոյ կամրջին: Ինչպես հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները, ավտոբուսի գրավման պահին դրանում եղել Է 17 մարդ, որոնցից վեցն արդեն ազատ են արձակված:
Նախնական տեղեկատվության համաձայն, հարձակվողը ռազմական ոստիկանության սպա Է: Հանցագործը զինված Է ատրճանակով եւ Էլեկտրաշոկերով, ինչպես նաեւ ունի բենզինով լցված կանիստր:
Իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք ժամանել են միջադեպի վայր, բանակցություններ են վարում տղամարդու հետ, որն սպառնում Է «բենզին լցնել ավտոբուսի» վրա եւ հրկիզել այն: Հեռուստաալիքը չի ճշտում, թե հարձակվողն առաջադրել Է արդյոք որեւիցե պահանջ:
Միջադեպի վայրում են գտնվում հատուկ նշանակության ուժեր եւ շտապօգնության բրիգադներ: Կամրջի վրա երթեւեկությունը երկու կողմից փակված Է, առաջացել Է հսկայական խցանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]