Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Տիգրան Խաչատարյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրության հարցեր


ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատարյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նախարարը ողջունել է հյուրերին և պատրաստակամություն հայտնել քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը։

Շոմբի Շարփը նախարարին է ներկայացրել իր թիմը և պատմել կազմակերպության ներսում իրականացվող բարեփոխումների մասին։ ՄԱԿ-ի մշտական համակարգողն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի կառուցվածքում ընդգրկված դոնոր կազմակերպությունների և կառավարության միջև համագործակցության ձևաչափին։

Կողմերը քննարկել են Հայաստանի կայուն զարգացման նպատակները. ՄԱԿ-ի պատվիրակության մասնագետները ներկայացրել են կազմակերպության առաջնահերթությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ոլորտային ռազմավարությունների մշակման աշխատանքներին, ձևաչափին և ՄԱԿ-ի ներգրավվածությանը նախագծերի վերջնական քննարկման փուլում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի փաստահավաք փորձագիտական խմբի կողմից պատրաստվող Ներդրումային քաղաքականության հետազոտության վերաբերյալ։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ