Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Գյուղական համայնքներում 21 փոքր դպրոց կկառուցվի

Գյուղական համայնքներում 21 փոքր դպրոց կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում 2020 թ. 21 փոքր դպրոց կկառուցվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:  

«Փոքր դպրոցների մեծ ծրագիր ունենք հաջորդ տարի: Այս տարի նախագծանախահաշվային աշխատանքներն արել ենք: Արդեն հաջորդ տարի 21 փոքր դպրոց կկառուցվի գյուղական համայնքներում»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ այսպիսի ծավալների աշխատանքն աննախադեպ է Հայաստանի կրթության ոլորտում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ