Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Սեպտեմբեր

Apple-ն ավելի քան 6 մլրդ դոլար Է ծախսել իր սթրիմինգային ծառայության համար. FT

Apple-ն ավելի քան 6 մլրդ դոլար Է ծախսել իր սթրիմինգային ծառայության համար. FT

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան ավելի քան 6 միլիարդ դոլար Է ծախսել ֆիլմերի եւ շոուների արտադրության համար իր հոսքային տեսահոլովակների ծառայության գործարկման նախաշեմին, որը կմրցակցի Netflix-ի, HBO-ի եւ Disney-ի հետ: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի աղբյուրների տեղեկատվությամբ՝ կորպորացիան «հարյուր միլիոնավոր դոլարներ Է ծախսել» «Առավոտյան շոու» սերիալի վրա՝ Ջենիֆեր Էնիսթոնի, Ռիզ Ուիզերսփունի եւ Սթիվ Քարելլի մասնակցությամբ: Այդ շոուի մեկ սերիայի նկարահանումներն ավելի թանկ են նստել, քան «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի յուրաքանչյուր Էպիզոդը, որն արժեցել Է 15 միլիոն դոլար: Թերթը հիշեցնում Է, որ նոր ծառայության կոնտենտի արտադրության համար պատասխանատու են Ջեյմի Էռլիխտը եւ Զաքա վան Ամբուրգը, որոնց Apple-ի ղեկավար Թիմ Քուկը 2017 թվականին իր կողմն Է գրավել Sony Pictures կինոընկերությունից:

Ծառայության գործարկումը պլանավորվում Է միաժամանակ ավելի քան 100 երկրում: Կոնկրետ ժամկետների եւ բաժանորդագրության գների մասին տեղեկատվությունն առայժմ չեն հայտնում: Ավելի վաղ Apple-ը չի զբաղվել կինեմատոգրաֆով: Բացառություն են դարձել սոսկ ընկերության պատվիրած «Փիղը» (Elephant Queen) վավերագրական ֆիլմը եւ «Դյուրափոփոխ գայլերը» (Wolfwalkers) անիմացիոն ժապավենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ